ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Պորոշենկո-Լուկաշենկո հանդիպում Կիևում
18:55 21.07.2017

Պորոշենկո-Լուկաշենկո հանդիպում Կիևում

Կիևում այսօր՝ հուլիսի 21-ին, մեկնարկել են Ուկրաինայի և Բելառուսի նախագահների բանակցությունները: Այս մասին տեղեկանում ենք «Ազատություն» ռադիոկայանի կայքից:

Հանդիպման ավարտից հետո նախագահներ Պետրո Պորոշենկոն և Ալեքսանդր Լուկաշենկոն հանդես կգան համատեղ հայտարարությամբ:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ է պաշտոնական այցով ժամանել Ուկրաինա: Երկու հարևան պետությունների առաջնորդները քննարկելու են քաղաքական, տնտեսական և հումանիտար համագործակցության հարցեր:

Սպասվում է, որ բանակցությունների ընթացքում կքննարկվի նաև Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը, որի կարգավորման բանակցություններին Մինսկը օժանդակում է՝ հանդիպումների հարթակ տրամադրելով բանակցող կողմերին:

Լուսանկարը՝ JapanTimes.co.jp-ի

18:55 21.07.2017