ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ՀՀ Ոստիկանությունը կոչ է անում տհաճ միջադեպերով չխաթարել Վարդավառը
19:35 21.07.2017

ՀՀ Ոստիկանությունը կոչ է անում տհաճ միջադեպերով չխաթարել Վարդավառը

ՀՀ Ոստիկանությունը կոչ է անում տհաճ միջադեպերով չխաթարել Վարդավառը, աջակցել ոստիկանությանը հասարակական կարգուկանոն ապահովելու գործում։

ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Facebook կայքի իր էջում մասնավորապես գրել է.«Հուլիսի 23-ին Վարդավառ է՝ մեր ժողովրդի սիրած ու ավանդական տոներից մեկը, որ խորհրդանշում է տարեպտույտ, կյանքի նորացում, սեր, նաև փոխադարձ հարգանք ու հոգածություն միմյանց հանդեպ:

Ցավոք մեր որոշ համաքաղաքացիներ հենց Վարդավառի լուսավոր տոնին չեն դրսևորում այդ հարգանքն ու հոգածությունը: Արձանագրվում են ծիսական արարողությունը տհաճ դրսևորումներով փոխարինելու, մարդկանց անհանգստություն և անհարմարություն պատճառելու դեպքեր։ 

Քաղաքացիներին կոչ ենք անում պահպանել համակեցության կանոնները, դրսևորել բարեկրթություն, տհաճ միջադեպերով չխաթարել տոնը, աջակցել ոստիկանությանը հասարակական կարգուկանոն ապահովելու գործում»,- ասված է հայտարարության մեջ, փոխանցում է Tert.am-ը:

Լուսանկարը՝ Aniarc.am-ի

19:35 21.07.2017