ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայաստանի հավաքականն առաջին մեդալն է նվաճել Սուրդլիմպիկ խաղերում
13:55 22.07.2017

Հայաստանի հավաքականն առաջին մեդալն է նվաճել Սուրդլիմպիկ խաղերում

Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող 23-րդ ամառային Սուրդլիմպիկ խաղերում (Խմբ՝ լսողության խնդիրներ ունեցողների մարզական մրցումներ) հայ մարզիկները նվաճել են առաջին մեդալը:

Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը, որին էլ հղում է կատարում «Ժողովուրդ» օրաթերթը:

Ձյուդոիստ Ռոբերտ Գևորգյանը 60 կգ քաշային կարգում դարձել է արծաթե մեդալակիր: Թուրքիայում Հայաստանի հավաքականը ներկայացված է 10 ըմբիշով և երկու ձյուդոիստով: 

Լուսանկարը՝ Deaflympics.com-ի 

13:55 22.07.2017