ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կապանում 26-ամյա վարորդը Lexus-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի
14:15 22.07.2017

Կապանում 26-ամյա վարորդը Lexus-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի

Shamshyan.com-ը տեղեկացնում է.«Երեկ՝ հուլիսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 22:00-ի սահմաններում Կապան քաղաքի Մ. Հարությունյան փողոցի բնակիչ 26-ամյա Նարեկ Օհանյանը Բաղաբերդ թաղամասի վերջնամասում իր վարած Lexus մակնիշի 55 CC 550 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Ա. Մանուկյան փողոցի բնակիչ 9-ամյա Օքսաննա Գրիգորյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վրաերթի ենթարկված երեխան, ով սովորում էր Շղարշիկի միջնակարգ դպրոցի 3-րդ դասարանում, տեղում մահացել է, իսկ վարորդը, երեխային թողնելով անօգնական, հեռացել է դեպքի վայրից: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ»:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ` սկզբնաղբյուր կայքում:

14:15 22.07.2017