ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Պուտինն ու Ալիևը Սոչիում քննարկել են ԼՂ հիմնահարցը
16:15 22.07.2017

Պուտինն ու Ալիևը Սոչիում քննարկել են ԼՂ հիմնահարցը

ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը Սոչիում աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկել են ղարաբաղյան կարգավորմանն առնչվող հարցեր: Այս մասին տեղեկանում ենք PanARMENIAN.Net լրատվական գործակալությունից:

Երկու երկրների նախագահները նաև կարծիքներ են փոխանակել միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ: Պուտինն ու Ալիևը վստահություն են հայտնել, որ երկու երկրների «բարեկամական և ռազմավարական գործընկերային կապերը» կշարունակեն զարգանալ, ասվում է Ադրբեջանի Նախագահի մամուլի հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներն անդրադարձել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացմանը քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում:

Ալիևի աշխատանքային այցը ՌԴ ավարտվել է հուլիսի 22-ին:

Լուսանկարը՝ SalamNews.org-ի

16:15 22.07.2017