ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ՀՀ ՊՆ 5-րդ կորպուսում զորավարժություններ են անցկացվել Ապրիլյան պատերազմի փորձի հիման վրա
16:35 22.07.2017

ՀՀ ՊՆ 5-րդ կորպուսում զորավարժություններ են անցկացվել Ապրիլյան պատերազմի փորձի հիման վրա

«Ռազմ.info» մասնագիտացված լրատվակայքից տեղեկանում ենք, որ ամփոփվել են ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի՝ 2017թ. 2-րդ եռամսյակի մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության և զինվորական կարգապահության արդյունքները: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Հաշվետու ժամանակահատվածում մարտական կրակի ուղեկցությամբ և 2016թ. ապրիլյան պատերազմի փորձի կիրառմամբ կազմակերպվել են նաև ցուցադրական ու մարտավարական զորավարժություններ:

Միաժամանակ դրական տեղաշարժ է արձանագրվել միավորման ստորաբաժանումներում զինվորական կարգապահության մակարդակի բարձրացման և դաստիարակչական աշխատանքների դրվածքի բարելավման ասպարեզներում:

Եզրափակիչ խոսքում կորպուսի հրամանատարը զորամասերի և ստորաբաժանումների հրամանատարներին հորդորել է առաջադրանքները կատարելիս կիրառել ժամանակակից լուծումներ և մշակել մարտական խնդիրների կատարման առավել արդիական եղանակներ:

Լուսանկարը՝ MIL.am-ի

16:35 22.07.2017

Ամենաշատ ընթերցվածները