ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Իսրայելում ցույցերի ու բախումների հետևանքով մահացել է 6 մարդ
16:55 22.07.2017

Իսրայելում ցույցերի ու բախումների հետևանքով մահացել է 6 մարդ

Երուսաղեմի Տաճարի լեռան վրա անվտանգության նոր միջոցառումների պատճառով Իսրայելի և Պաղեստինի միջև լարվածության էսկալացիան վերաճել է բռնության, որի հետևանքով մահացել է վեց մարդ՝ երեք պաղեստինցի և երեք իսրայելցի: Այս մասին հայտնում է Associated Press-ը, որին էլ հղում է կատարում Tert.am-ը:

Հայտնի է, որ անվտանգության միջոցառումների ուժեղացումը դարձել է անցած շաբաթ երկու իսրայելցի ոստիկանի սպանության արձագանքը: Երեք զինված անձինք, որոնք համարվում են իսրայելաբնակ արաբներ, Տաճարի լեռան տարածքն օգտագործել են հարձակման համար և փորձել այնտեղ թաքնվել հետապնդումից: Դրանից հետո Իսրայելը Տաճարի լեռան վրա մետաղորսիչներ է տեղադրել։

Հուլիսի 21-ին արաբները զանգվածային աղոթքներ են կազմակերպել Երուսաղեմի փողոցներում՝ հրաժարվելով Տաճարի լեռան մզկիթների մոտ բարձրանալ անվտանգության նկատառումներով տեղադրված մետաղորսիչների միջով:

Լուսանկարը՝ SputnikNews.com-ի

16:55 22.07.2017

Ամենաշատ ընթերցվածները