ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մոդրիչը Մադրիդի «Ռեալ»-ում հանդես կգա 10 համարի մարզաշապիկով
17:35 22.07.2017

Մոդրիչը Մադրիդի «Ռեալ»-ում հանդես կգա 10 համարի մարզաշապիկով

Մադրիդի «Ռեալի» նորեկները վերցրել են իրենց խաղային համարները, որոնցով հանդես են գալու հաջորդ մրցաշրջանում, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը, որին էլ հղում է կատարում «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Պաշտպան Տեո Ֆերնանդեսը կխաղա 15 համար մարզաշապիկով, Մարկոս Լյորենտեն՝ 18: Կիսապաշտպան Դանիել Սեբալյոսը վերցրել է 24 համարի մարզաշապիկը:

Բացի այդ, 19 համարով հանդես եկող Լուկա Մոդրիչը վերցրել է 10 համարի մարզաշապիկը: Ավելի վաղ այդ համարը պատկանում էր կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին, ով վարձավճարով տեղափոխվել է «Բավարիա»:

Լուսանկարը՝ LukaModric.info-ի

17:35 22.07.2017

Ամենաշատ ընթերցվածները