ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Թուրքական բանտից փախած Սևան Նիշանյանը հրապարակել է իր բանտարկության պատմությունը
18:55 22.07.2017

Թուրքական բանտից փախած Սևան Նիշանյանը հրապարակել է իր բանտարկության պատմությունը

«Շաբաթ» օրաթերթը գրում է.«Պոլսահայ գրող և լեզվաբան Սևան Նիշանյանն իր բլոգում հրապարակել է թուրքական բանտերում իր անցկացրած երեքուկես տարիների ու փախուստի պատմությունը: 

«2014թ. հունվարի 2-ին բանտարկվեցի Թորբալըի բաց ռեժիմի բանտում: Բաց ռեժիմի բանտը համեմատաբար հանգիստ է, սակայն դրա փոխարեն ստիպված ես կողք-կողքի ապրել սահմռկեցուցիչ կրթության մակարդակով և նույնատիպ բարոյական արժեքներով մի քանի հարյուր մարդու հետ: Ստիպված ես հանդուրժել գրեթե նրանց մակարդակին գտնվող ղեկավար կազմի վիրավորանքներն ու ստորացումները»,- գրում է Նիշանյանը:

Այնուհետև հեղինակը պատմում է, թե ինչպես իր վարքուբարքը հավանության չարժանացավ բանտի ղեկավարության կողմից և մեկ ամիս անց նա տեղափոխվեց փակ ռեժիմի բանտ: Այստեղ՝ Բուջայի փակ բանտում, անվանի մտավորականը 40 հոգու համար նախատեսված բանտախուցը կիսում է 120 բանտարկյալի հետ: Այնուհետև տեղափոխվում է Շաքրանի փակ ռեժիմի բանտ, որտեղ մեկ ամիս անցկացնում է մասսայական սպանդի համար 56 տարվա ազատազրկման դատապարտված դիարբեքիրցի մի կալվածատիրոջ և նրա հանցակցի հետ նույն բանտախցում:

2014թ. հուլիսին Նիշանյանին տեղափոխում են Այդընի Յենիփազար փակ բանտը: Այստեղ նա մեկ հոգանոց ազատ բանտախուց և շաբաթական 5 օր 6-ական ժամ համակարգչից ու ինտերնետից օգտվելու հնարավորություն է ստանում: 14 ամիս այդ պայմաններում աշխատում է իր հեղինակած բառարանի վրա, ուսումնասիրում հարյուրավոր թուրքերեն ու օսմաներեն աղբյուրներ: Այդ ընթացքում մտավորականի դեմ հարուցված դատական գործերը շարունակվում են և նրան տրված պատժաչափը ավելանում է՝ նախ հասնելով 11, ապա՝ 17 տարվա»:

Շարունակությունը՝ այստեղ:

Լուսանկարը՝ Armenpress.am-ի

18:55 22.07.2017