ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Երկրորդ գոլից առաջ Մխիթարյանը շատ լավ խաղաց». Պոլ Պոգբա
19:35 22.07.2017

«Երկրորդ գոլից առաջ Մխիթարյանը շատ լավ խաղաց». Պոլ Պոգբա

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան, խոսելով ստուգողական խաղում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (2:0), իր թիմակիցներից առանձնացրել է Հենրիխ Մխիթարյանին, ում փոխանցումից հետո Մարկուս Ռեշֆորդը խփել է «Յունայթեդի» երկրորդ գոլը: Այս մասին կարդում ենք PanARMENIAN.Net լրատվական գործակալության կայքում:

«Երկրորդ գոլի ժամանակ շատ լավ խաղաց Մխիթարյանը: Մենք մի քանի անգամ հակագրոհեցինք և պետք է ասել, որ գոլը հեշտ խփվեց:

Դա հիանալի գոլ էր: Ինչպես արդեն ասացի՝ Միկին հիանալի աշխատանք կատարեց: Երբ Ռոմելուն տեղափոխվեց դեպի ձախ, Ռեշֆորդն ազատ մնաց: Նա դարպասապահի դեմ միայնակ մնաց և գոլ խփեց»,- ասել է Պոգբան, ManUtd.ru-ին հղումով գրում է Armfootball.com-ն:

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը չեմպիոնների միջազգային գավաթի խաղարկության առաջին մրցավեճում 2:0 հաշվով հաղթել է իրենց համաքաղաքացիներին՝ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներին: Ակումբը երկու գոլն էլ խփել է առաջին խաղակեսում: Աչքի են ընկել թիմի նորեկ Ռոմելու Լուկակուն և Մարկուս Ռեշֆորդը:

Հայաստանի հավաքականի ավագը խաղը սկսել է մեկնարկային կազմում և աչքի է ընկել արդյունավետ փոխանցմամբ (երկրորդ գոլի փոխանցման հեղինակն էր):

Լուսանկարը՝ SkySports.com-ի

19:35 22.07.2017