ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

ԻՊ գրոհայինները կանանց տեսքով Մոսուլից փախչելու հուսահատ փորձեր են ձեռնարկել
20:15 22.07.2017

ԻՊ գրոհայինները կանանց տեսքով Մոսուլից փախչելու հուսահատ փորձեր են ձեռնարկել

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման որոշ անդամներ Մոսուլում իրաքյան կառավարական զորքերի արձանագրած հաջողություններից հետո փորձել են փախչել քաղաքից՝ շպարվելով ու կրելով կնոջ հագուստ:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, փոխանցում է Tert.am-ը՝ իսլամիստները փորձել են կին ձևանալ, սակայն ապարդյուն. նրանց բռնել են:

Լրատվամիջոցը գրում է, որ իսլամիստներից մեկը վառ շպար է արել, կնոջ հագուստ հագել, սակայն, միևնույն ժամանակ մոռացել է սափրել դեմքը, ինչն էլ միգուցե նրան մատնել է: 

Համապատասխան լուսանկարները տարածել է Իրաքի բանակը։

Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ Մոսուլը, որն Իրաքում համարվում էր ԻՊ-ի գլխավոր հենակետը, ամբողջությամբ ազատագրվել է հուլիսի 10-ին:

Լուսանկարները՝ այստեղ:

20:15 22.07.2017

Ամենաշատ ընթերցվածները