ԱՎԵԼԻՆ

Արցախ

Պատերազմից հետո քանի՞ ադրբեջանցի է պայթել ականի վրա
17:00 23.02.2022

Պատերազմից հետո քանի՞ ադրբեջանցի է պայթել ականի վրա

Արցախի օկուպացված տարածքներ այցելած 85 քաղաքացիական անձ է պայթել ականի վրա։  85-ն էլ 44-օրյայի ավարտից հետո էին անօրինական կերպով այցելել ադրբեջանական օկուպացիայի մեջ գտնվող հայկական տարածքներ։ 

Ադրբեջանի ներքին գործերի նախարարության հասարակության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նրանցից 30-ը մահացել են,մյուս 55-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։

ՆԳՆ-ն քաղաքացիներին կրկին հիշեցրել է չականազերծված տարածքներ այցելելու վտանգի մասին։

Նշվում է նաև, որ, բացի քաղաքացիականներից,  ականներից տուժել է 117 զինծառայող, որոնցից 7-ը մահացել է։

17:00 23.02.2022