ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

«Մեղրու պահածոների գործարան»
17:05 03.08.2017

«Մեղրու պահածոների գործարան»

«Մեղրու պահածոների գործարան» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1930 թվականին: Գործարանը զբաղվում է մրգի և բանջարերեղի պահածոների, օշարակների, բնական հյութերի և նեկտարների արտադրությամբ:

2011թ. Հայաստանի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամ»-ի ֆինանսավորմամբ գործարանը վերանորոգվել է: Մեղրու պահածոների գործարանի տնօրեն Գրիշա Գրիգորյանը նշում է, որ արտադրամասը նախորդ տարվա համեմատ կրկնապատկել է արտահանման ծավալները, ինչպես նաև ավելացել են արտահանման ուղղությունները՝ ԱՄՆ, Կանադա, Ռուսաստան, Ուկրաինա։

Գործարարի խոսքով՝ պետության՝ «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպության կողմից տրամադրված վարկը և պետական սուբսիդավորումը էապես օգնել են բիզնեսին ոտքի կանգնել և ընդլայնվել, իսկ խնայողություններն ուղղվում են գործարանի վերազինմանը։

Հավելենք, որ այժմ գործարանում աշխատում է 40 հոգի:

Թագուհի Մաթևոսյան

Zangezur.tv

17:05 03.08.2017

Ամենաշատ ընթերցվածները