ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Արայիկ Հարությունյանը, չլուծելով ներքին ոչ մի խնդիր, փաստացի կոտրում է ժողովուրդին. Դա հայտնի տեխնոլոգիա է. Արգիշտի Կիվիրյան
17:51 29.08.2023

Արայիկ Հարությունյանը, չլուծելով ներքին ոչ մի խնդիր, փաստացի կոտրում է ժողովուրդին. Դա հայտնի տեխնոլոգիա է. Արգիշտի Կիվիրյան

Քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը գրում է․

«Եթե Արայիկ Հարությունյանը լիներ պատասխանատու ու կոմպետենտ ղեկավար, ապա առաջին իսկ օրվանից ինքը պետք ա մի ձեռքով կազմակերպել Արցախի ներքին խնդիրների արդյունավետ կառավարումը, մյուս ձեռքով, գիտակցելով իրավիճակը, ստանձներ արտաքին մարտահրավերների առաջ ողջ պատասխանատվությունը, ինչքան էլ որ դրանք այդ պահին ոչ պոպուլյար լինեյին։

Այն, ինչի վրա կարելի էր կանգնել պատերազմից հետո անմիջապես, կամ թե թեկուզ կես տարի առաջ, անհնարին է հիմա, քանի որ իր այս տարատեսակ քայլերով Բաքուն կարողացավ վերջնականապես հասկանալ, որ հայկական կողմը ոչ արտաքին հովանավոր ունի, ոչ էլ ներքին կարմիր գիծ՝ ինչքան սեղմես, սեղմվելու ա։

Իսկ ինչ ա անում այս վիճակում Արայիկ Հարությունյանը, եւ ներքին եւ արտաքին իրավիճակը թողել ա կատարյալ ինքնահոսի, որպեսզի այն հասնի այնպիսի կրիտիկ կետի, որ հասարակությունը կամավոր գնա բոլոր տեսակի զիջումների ու այդ կերպ ինքը խուսափի դրա համար անգամ չնչին պատասխանատվությունից, որ դրանից հետո ոչ մեկ չկարողանա իրեն ինչ-որ բանում հանդիպամանել, ինչի էլ այդ ամենը հանգեցնի։

Որ ինչ էլ լինի, ինքը ասի, թե բա ժողովուրդը այդպես ուզեց, թե բա ժողովուրդը դրան գնաց, ես բա այդ իրավիճակում ինչ անեի, հո ժողովուրդին դեմ չէի գնա։ Հենց դրա համար էլ, ինքը չլուծելով ներքին ոչ մի խնդիր, փաստացի կոտրում ա ժողովուրդին մշտապես սերմանելով անելանելիության զգացում։ Սա շատ հայտնի քաղաքական սխեմա, տեխնոլոգիա ա, ու չի բացառվում որ ինքը սա համաձայնեցրած լինի այդ նույն Բաքվի հետ, քանի որ այս ամենի թիվ մեկ շահառուն հենց ադր///ցիներն են...»

17:51 29.08.2023