ԱՎԵԼԻՆ

Սփյուռք

«Դադարեցրե՛ք ապաշրջափակումը, բացե՛ք ճանապարհը». հայ արվեստագետը Ցյուրիխում բողոքի ակցիա է իրականացրել հանուն Արցախի
14:16 31.08.2023

«Դադարեցրե՛ք ապաշրջափակումը, բացե՛ք ճանապարհը». հայ արվեստագետը Ցյուրիխում բողոքի ակցիա է իրականացրել հանուն Արցախի

Երեկ Միշա Բադասյանն իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել Ցյուրիխի կենտրոնական փողոցներից մեկում բողքի ակցիայից. «Շուրջ երեք օր պահանջվեց, որպեսզի հավաքեմ հացը և կարողանամ ծածկել ինձ: Այս ակցիան մեկ նպատակ ունի՝ տեղեկացնել միջազգային հանրությանը Արցախում տիրող հումանիտար ճգնաժամի մասին»:

Բողոքի ակցիան արվետսգետի առաջին հրապարակային քայլ է Ցյուրիխում: Այս մասին նա գրել է. «Սա լուրջ և կարևոր քայլ էր իմ կողմից, քանի որ այստեղ որևէ մեկը չգիտի, որ Արցախում մարդիկ սովի են մատնված: Այսպիսի նախագծերի կարիքը շատ է զգացվում: Մարդիկ գալիս էին, մոտենում ինձ ու ես պատմում էի իմ պատմությունը»:

Աղբյուրը՝ 5-րդ ալիք

14:16 31.08.2023

Ամենաշատ ընթերցվածները