ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Մեզ պետք է, որ Հայաստանի իշխանություններն արցախահայերի թիկունքում Արցախի ճակատագրի մասին վտանգավոր հայտարարություններ չանեն․ Ռուբեն Վարդանյան
16:40 02.09.2023

Մեզ պետք է, որ Հայաստանի իշխանություններն արցախահայերի թիկունքում Արցախի ճակատագրի մասին վտանգավոր հայտարարություններ չանեն․ Ռուբեն Վարդանյան

Մեզ պետք է, որ ողջ հայությունը գիտակցի, որ Արցախի հարցն ազգային արժանապատվության հարց է, դա նաև Հայաստանի անվտանգության ու հայկական աշխարհի պահպանության հարց է:

Մեզ պետք է, որ Հայաստանի իշխանություններն արցախահայերի թիկունքում Արցախի ճակատագրի մասին վտանգավոր հայտարարություններ չանեն: Դրանք ոչ միայն չեն նպաստում իրավիճակի թեթևացմանը, այլև խնդիրներ են ստեղծում հենց Հայաստանի Հանրապետության համար:

Մեզ պետք է, որ պահպանվեն մեր երկու պետությունների հիմքում ընկած սկզբունքներն ու արժեքները: Որքան էլ ժամանակները դժվար լինեն, այդ սկզբունքները փոփոխության ենթակա չեն, քանի որ հենց այդ սկզբունքները պահպանելու կարողությունն է պետությունների կայացման ու հզորացման ցուցիչը:

 

Մենք համատեղ ուժերով պետք է հասնենք նրան, որ Ադրբեջանն առաջին հերթին ստիպված լինի բացել Բերձորի (Լաչինի)միջանցքը:

Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում պիտի կարողանանք միավորվել և թևութիկունք լինել միմյանց: Այնպես անենք, որ Ադրբեջանն զգա մեր՝ ցանցային ազգ լինելու առավելությունն ու դրա ազդեցությունը: Այնպես անենք, որ 120 հազար մարդու, 30 հազար երեխայի սովի մատնող երկրի ղեկավարությունը քաղաքակիրթ աշխարհում արժանանա արհամարհանքի:

Իսկ մենք ողջ աշխարհին ցույց ենք տալու, որ ոչ մի ադրբեջանական ճնշում, ոչ մի սով չի կարող ստիպել Արցախում ապրող հային հրաժարվել իր հողի վրա ազատ, անկախ ու արժանապատիվ ապրելու իրավունքից:

Շնորհավո՛ր Արցախի Հանրապետության անկախության 32-ամյակը»:

Աղբյուրը՝ 5-րդ ալիք 

16:40 02.09.2023