ԱՎԵԼԻՆ

Ռազմական

Կեղծիք է Ադրբեջանի ՊՆ-ի հրապարակած հաղորդագրությունը
17:45 11.09.2023

Կեղծիք է Ադրբեջանի ՊՆ-ի հրապարակած հաղորդագրությունը

Հաղորդագրություն

Ադրբեջանի ՊՆ շարունակում է իրականացնել հերթական սադրանքի տեղեկատվական նախապատրաստությունը՝ արդեն հատելով տրամաբանության սահմանները։

Ադրբեջանի ՊՆ հրապարակած հերթական ստահոդ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 11-ին ժամը 08։30-ի սահմաններում, շան վզին ամրացրել են ինքնաշեն պայթուցիկ սարք և ստիպել են շանն անցնել ադրբեջանական կողմ և իրականացնել « ահաբեկչական» գործողություն , ամբողջությամբ հորինված է և կեղծիք:

ԱՀ ՊՆ մամուլի ծսռայություն

17:45 11.09.2023