Հասարակական

Արցախցիները «Ղարաբաղը Ադրբեջան է» բովանդակությամբ «SMS»-ներ են ստացել. ԱՀ ԱԱԾ
Արցախի ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ԼՂ քաղաքացիները «9009», «0044», «4452» կարճ հեռախոսահամարներից «Ղարաբաղը Ադրբեջան է» բովանդակությամբ «SMS» հաղորդագրություններ են ստացել։
«Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում նման հաղորդագրություններ ստանալու դեպքում չպատասխանել և խուճապի չմատնվել։
Կասկածելի բնույթի հաղորդագրություններ, զանգեր ստանալու դեպքում անհապաղ դիմեք ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26»,- ասված է ԼՂ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ: