Աշխարհ

«Հյուսիսային Կորեան աջակցում է Պուտինի բոլոր որոշումներին». Կիմ Չեն Ըն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հանդիպել են Ամուրի շրջանի «Վոստոչնի» տիեզերակայանում։
Ռուսաստանի նախագահը ասել է, որ շատ ուրախ է կրկին հանդիպել ԿԺԴՀ ղեկավարին։
«Շատ ուրախ եմ ձեզ տեսնել, մանավանդ որ նման միջոցառումներ են եղել՝ հանրապետության հիմնադրման 75-ամյակը, Ազատագրական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակը, դիվանագիտական հարաբերությունների հաստատման 75-ամյակը»,- ասել է Պուտինը։
Կիմ Չեն Ընը վստահություն է հայտնել, որ Պուտինի հետ իր բանակցությունները կօգնեն երկրների միջև հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնել։
«Հյուսիսային Կորեան աջակցում է Պուտինի բոլոր որոշումներին»,- ասել է նա:
Աղբյուրը՝ ABC Media