Ռազմական
13:16
13.09.2023
Հայկական կողմն ունի մեկ վիրավոր․ Ադրբեջանը Նոր Շենի ուղղությամբ խախտել է հրադադարը․ ՊԲ
Հաղորդագրություն
Սեպտեմբերի 13- ին ժամը 12։15֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Նոր Շենի ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք:
Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։
Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
13:16
13.09.2023