ԱՎԵԼԻՆ

Արցախ

Հայտնի է, թե որ ընտանիքներին է բաժանվելու Արցախ տեղափոխված ռուսական հումանիտար օգնությունը
18:25 13.09.2023

Հայտնի է, թե որ ընտանիքներին է բաժանվելու Արցախ տեղափոխված ռուսական հումանիտար օգնությունը

Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը հաղորդագրություն է հրապարակել՝ տեղեկացնելով, թե որ ընտանիքներին է բաժանվելու Արցախ հասած ռուսական հումանիտար օգնությունը:

«Ռուսական Կարմիր խաչի միջոցով Արցախ տեղափոխված առաջին անհրաժեշտության սննդամթերքը նախատեսվում է առաջիկա օրերին բաշխել հետևյալ կարգավիճակ ունեցող ընտանիքներին․

Զոհված զինծառայողների այն ընտանիքներին, որտեղ կան անչափահաս երեխաներ, այն ընտանիքներին, որտեղ կան հաշմանդամ երեխաներ

5 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին»,-  նշված է հաղորդագրության մեջ:

Այլ մանրամասներ ավելի ուշ կհաղորդվեն:

Աղբյուրը՝ ԱՐՑԱԽՊՐԵՍ

18:25 13.09.2023

Ամենաշատ ընթերցվածները