ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

 «Քի Վեստում քննարկվել է Լեռնային Ղարաբաղը ՀՀ-ին միավորելու հարցը»․ Բագրատ Միկոյան
12:02 14.09.2023

«Քի Վեստում քննարկվել է Լեռնային Ղարաբաղը ՀՀ-ին միավորելու հարցը»․ Բագրատ Միկոյան

Ի՞նչ կարող եմ ասել, այդ մարդը, ինչպես միշտ, այս հերթական անգամն էլ ստում է: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԺ-ում ի պատասխան պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Քի Վեստում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի ինքնավարության կարգավիճակը Ադրբեջանի կազմում:

«Քի Վեստում չի քննարկվել Լեռնային Ղարաբաղի ինքնավարության կարգավիճակը Ադրբեջանի կազմում, ճիշտ հակառակը՝ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի միավորումը Հայաստանի Հանրապետության հետ: Եվ հնարավոր է, հենց այդ պատճառով Հեյդար Ալիևը վերջին պահին հրաժարվել է այն ստորագրելուց», - նշել է նա:

12:02 14.09.2023