Աշխարհ
Տարաձայնությունները հետաձգում են ռուսական գազային հանգույցի ծրագրերը Թուրքիայում․ Reuters
Եվրոպայում կորցրած վաճառքները փոխարինելու համար Թուրքիայում «գազային հանգույց» ստեղծելու Ռուսաստանի ջանքերը հետաձգվում են, քանի որ տարաձայնություններ կան, թե ով պետք է ղեկավարի այն: Այս մասին գրում է Reuters գորակալությունը՝ հղում տալով իր երկու անանուն աղբյուրներին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր այդ գաղափարը 2022 թվականի հոկտեմբերին, անմիջապես այն բանից հետո, երբ պայթյունները վնասել էին Հյուսիսային հոսք գազատարները, որոնք Ռուսաստանը կապում են Գերմանիային Բալթիկ ծովով: Դեռևս պարզ չէ, թե ով է պատասխանատու պայթյունների համար:
Իրավիճակին ծանոթ աղբյուրն ասել է, որ գազային հանգույցի պլանը հետաձգվել է, քանի որ Մոսկվան և Անկարան վիճում էին վերահսկողության համար:
«Կան կառավարչական խնդիրներ. նրանք պայքարում են այն բանի համար, թե ով պետք է կառավարի հանգույցը»,- ասել է աղբյուրը:
Ըստ գործակալության՝ մեկ այլ աղբյուր, որը «մոտ է Կրեմլի կողմից վերահսկվող գազային հսկա «Գազպրոմին», խոստովանել է, որ խնդիր կա կառավարման հարցերի հետ կապված»:
Աղբյուրը՝ ABC Media