ԱՎԵԼԻՆ

Արտաքին քաղաքականություն

«ՌԴ-ն Երևանի և Բաքվի հետ քննարկում է Լաչինի միջանցքի հարցի լուծման տարբերակները». Պեսկով
17:09 15.09.2023

«ՌԴ-ն Երևանի և Բաքվի հետ քննարկում է Լաչինի միջանցքի հարցի լուծման տարբերակները». Պեսկով

Ռուսաստանը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետևողականորեն քննարկում է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման տարբեր տարբերակներ․ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսական կողմը շարունակում է աշխատել և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ։  Վերջերս հասավ մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը, որը կազմակերպվել էր ռուսական կողմի ջանքերի շնորհիվ։ Եվ հիմա տարբեր տարբերակներ են քննարկվում և մշակվում կողմերի հետ»,- ասել է նա։

Աղբյուրը՝ ABC Media

17:09 15.09.2023