ԱՎԵԼԻՆ

Ռուսաստան

«Շուրջ 300,000 կամավորներ պայմանագրեր են կնքել ՌԴ ՊՆ-ի հետ». Պուտին
12:02 16.09.2023

«Շուրջ 300,000 կամավորներ պայմանագրեր են կնքել ՌԴ ՊՆ-ի հետ». Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ «անհեթեթություն» է որակել այն հայտարարությունները, թե Ռուսաստանը հատուկ ռազմական գործողությանը մասնակցելու համար տանում է հյուսիսկորեացի կամավորներին։

Նրա խոսքով՝ «այսօր առավոտվա դրությամբ» 300 հազար կամավոր արդեն պայմանագրեր են կնքել ՌԴ ՊՆ-ի հետ, տեղեկացնում է infoport.am-ն:

«Առավոտյան զեկուցել են, որ 300 հազար պայմանագիր են կնքել մարդիկ, որոնք պատրաստ են իրենց կյանքը զոհաբերել Ռուսաստանի շահերը պաշտպանելու համար»,- ասել է Պուտինը։

Նա ընդգծել է, որ իշխանությունները հատուկ գործողության մասնակիցներին վճարում են «ինչ-որ գումար», սակայն պայմանագրեր կնքող տղամարդիկ առաջնորդվում են առաջին հերթին հայրենասիրական նկատառումներով։

Աղբյուրը՝ ԱՐՑԱԽՊՐԵՍ

12:02 16.09.2023