Արցախ
Ահազանգ Արցախից․ երեխաների շրջանում համատարած թուլություն, գլխապտույտ, սրտխառնոց
Կարինե Բաղյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Արցախի Հանրապետության Առողջապահության Նախարարություն, խնդրում եմ Ձեզ` որպես 11 տարեկան դպրոցական աղջկա ծնող։ Ուշադրություն դարձրեք երեխաների ինքնազգացողությանը՝ մոնիթորինգ կազմակերպեք 3-4-րդ դասաժամից հետո։ Համատարած ընդհանուր թուլություն, գլխապտույտ, սրտխառնոց, նաև` փսխում ու այլ նմանատիպ ախտանիշներ…
Երեխաներ կան, որոնք հագուստ ու կոշիկ չունեն, ու նաև` պարզապես քաղցած են»: