ԱՎԵԼԻՆ

Ռազմական

«Խաղաղապահները հրադադարի խախտում են արձանագրել Մարտակերտի շրջանում». ՌԴ ՊՆ
21:04 18.09.2023

«Խաղաղապահները հրադադարի խախտում են արձանագրել Մարտակերտի շրջանում». ՌԴ ՊՆ

Մարտակերտի շրջանում հրադադարի խախտում է արձանագրվել։  

Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Հրադադարի խախտման հետևանքով վիրավորվել է Լեռնային Ղարաբաղի զինված խմբավորման մեկ զինծառայող: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,–ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք` ԱՀ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ սեպտեմբերի 17-ին` ժամը 18։20ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ԶՈւ 23-2 կայանք, հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Աղբյուրը՝ ԱՐՑԱԽՊՐԵՍ

21:04 18.09.2023