ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Հուսալքությունը սակայն ելք չէ, իսկ դրա սպեղանին մեր քրիստոնեական դավանանքով հաստատագրված հարության հույսն է»․ Վարդան Ոսկանյան
00:53 21.09.2023

«Հուսալքությունը սակայն ելք չէ, իսկ դրա սպեղանին մեր քրիստոնեական դավանանքով հաստատագրված հարության հույսն է»․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Շատ բնական է, որ կան բազմաթիվ պարկեշտ, սրտացավ և ազնիվ մարդիկ, որոնց անկեղծորեն կթվա, թե ամեն ինչ վերջացած է։

Հարյուր հազարավոր նման մարդիկ Հայաստանում և Արցախում ապրել, արարել ու պայքարել են մեկ նվիրական երազանքով՝ տեսնել Միացումը, ու հիմա բնական է, որ կարող են և հուսալքված լինել, որովհետև շատ՝ չափից դուրս շատ, դժվար է չհուսալքվելը։

Հուսալքությունը սակայն ելք չէ, իսկ դրա սպեղանին մեր քրիստոնեական դավանանքով հաստատագրված հարության հույսն է և մեր արդար ու սրբազան վրեժի անհագ տենչով շաղախված պայքարը, որոնք էլ Առաջավոր Ասիայում ազգերի ապրելու և ի վերջո թշնամուն ջախջախելու գրավականն են»։

00:53 21.09.2023