Արցախ
«Առանց Արցախի ՀՀ-ն դարձավ ընդամենը մի փոքր պետություն»․ Շևչենկոն
Ռուս լրագրող, քաղաքագետ Մաքսիմ Շևչենկոն «Макс атакует!» տելեգրամյան ալիքում գրել է, որ «Արցախ նախագիծը» հայերին դարձրել էր համաշխարհային խաղացող։
Նրա խոսքով, «նախագծի փակումն իսկական աղետ է նրանց համար, ովքեր մեծ գումարներ և հույզեր են ներդրել դրա մեջ»։
«Ղարաբաղյան ճգնաժամի հանգուցալուծմամբ» տոգորված միջազգային հայության տարբեր խմբերը և նրանց թիկունքում գտնվող աշխարհաքաղաքական կենտրոնները հայտնվեցին մի իրավիճակում, երբ «հողը գնացել է նրանց ոտքերի տակից»։
Առանց Արցախի Հայաստանը դարձավ ընդամենը մի փոքր պետություն՝ մոտ 3 մլն բնակչությամբ՝ սեղմված Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև՝ առանց որևէ ազդեցության տարածաշրջանի ռազմավարական վերադասավորումների վրա, և, ընդհանրապես, քիչ աշխարհի խոշոր խաղացողներից որևէ մեկի համար քիչ հետաքրքրություն ներկայացնող:
Միակ կետը, որ մնում է՝ «Զանգեզուրի միջանցքի» խնդիրն է, որը պոտենցիալ Արեւմուտքի ու նրա խամաճիկների ինտրիգների օգնությամբ կարող է վերածվել նոր պատերազմի գոտու՝ Թուրքիային ու Իրանին ներգրավելու համար։ Բայց «երեք գումարած երեք» ձևաչափի շրջանակներում (առանց ԱՄՆ-ի և ԵՄ-ի) այս հարցը կարող է միանգամայն հանգիստ լուծվել՝ ի բավարարումն Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի շահերի (Չինաստանի ուշադիր հսկողությամբ)։ «Արցախ նախագիծը» հայերին դարձրել էր համաշխարհային խաղացող։
Դրա փակումն իսկական աղետ է նրանց համար, ովքեր մեծ գումարներ ու էմոցիաներ են ներդրել այդ ամենի մեջ, և միևնույն ժամանակ՝ նորմալ իրական կյանքի հնարավորություն հայերի համար»,- գրել է նա։
Աղբյուրը՝ 168.am