ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Կարեւոր է, որ Հայաստանը կատարի Ադրբեջանի հանդեպ պարտավորվածությունները»․ Էրդողան
15:42 03.11.2023

«Կարեւոր է, որ Հայաստանը կատարի Ադրբեջանի հանդեպ պարտավորվածությունները»․ Էրդողան

Թուրքական TRT–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Ադրբեջանի վերջին գործողություններով տարածաշրջանը ավելի է մոտեցել խախաղությանը։

«Մեր ցանկությունն է, որ բացված հնարավորությունների պատուհանը Հայաստանը գնահատի։ Կարեւոր է, որ Հայաստանը կատարի Ադրբեջանի հանդեպ պարտավորվածությունները։

Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ կապը մեծ կարեւորություն ունի։ Այդ ուղու բացումը ամբողջ տարածաշրջանի բարգավաճման համար աջակցություն կլինի, ինչպես նաեւ Թուրքիային կկապի մեր պապերի հայրենիք Միջին Ասիայի հետ։ Այս գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելու համար, որպես թյուրքական աշխարհ, պետք է շարունակենք աջակցել Ադրբեջանին»,–ասել է Էրդողանը։

15:42 03.11.2023