Քաղաքական
«Դիմում եմ ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ»․ Անժելա Նալբանդյան
«Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Անժելա Նալբանդյանը տեղեկացնում է․
«Հարգելի հայրենակիցներ,
Այսօր պաշտոնական դիմում եմ ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ: Որոշումս, կարծում եմ, միանգամայն պարզ է ու հասկանալի՝ հաշվի առնելով Ազգային Ժողովից հեռանալու «Վերածնվող Հայաստան» կուսակցության դեռևս նախորդ տարի նոյեմբերին կայացրած և գործող որոշումը:
Միևնույն ժամանակ, «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը շարունակում է իր գործունեությունը ընդդիմադիր դաշտում` կուսակցության հռչակած արժեքների ու քաղաքականության շրջանակում:
Հաջողություն եմ մաղթում «Հայաստան խմբակցության» ընդդիմադիր մեր գործընկերներին` մեր երկրի առաջ ծառացած այս բարդագույն շրջանում իրենց ծավալած գործունեության ու պայքարի մեջ»։