Աշխարհ
«Առանց ԱՄՆ աջակցության Իսրայելը չի կարողանա շարունակել ռազմական գործողությունները». Իրանի հոգևոր առաջնորդ
Անհրաժեշտ է ուժեղացնել ճնշումը ԱՄՆ-ի և Իսրայելի վրա՝ Գազայի հատվածում ռազմական գործողությունները դադարեցնելու համար. այս մասին վարչապետ Մուհամեդ ալ Սուդանիի հետ հանդիպման ժամանակ նշել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին. հայտնում է Tasnim գործակալությունը։
«Պետք է ամեն ջանք գործադրել՝ ուժեղացնելու քաղաքական ճնշումը ԱՄՆ-ի և Իսրայելի վրա՝ Գազայի հատվածի հրթիռակոծումը դադարեցնելու համար»,- ասել է նա և հավելել, որ Իրանն ու Իրաքը, միմյանց հետ համակարգելով իրենց քայլերը, կարող են դերակատարում ունենալ այս հարցում։
«Առանց ԱՄՆ աջակցության Իսրայելը չի կարողանա շարունակել ռազմական գործողությունները»,- ասել է Ալի Խամենեին։
Աղբյուրը՝ ABC Media