ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«ՀՀ դե-ֆակտո իշխանությունները փորձում են փակուղու մեջ գցել»․ «Հայկական ալիք»
22:41 06.11.2023

«ՀՀ դե-ֆակտո իշխանությունները փորձում են փակուղու մեջ գցել»․ «Հայկական ալիք»

«Այսօր Արցախից բռնի տեղահանված մի խումբ անձինք՝ մեծամասամբ տարեցներ և զինվորականներ, բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ սոցապ նախարարության շենքի առջև՝ իրենց կենսաթոշակները ստանալու պահանջով։ 

 Կառավարության որոշմամբ Արցախի բնակիչները կարող են թոշակ ստանալ Հայաստանի քաղաքացի դառնալուց հետո։ Անդրադառնալով իրականացվող ակցիային լրագրողների հետ զրույցում ՀՀ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը ասել է, որ «ԼՂ բնակչությանը ՀՀ-ի կողմից տրամադրված այդ կապույտ անձնագրերը կարող են կիրառվել միայն որպես անձը հաստատող փատաթուղթ, դրանք քաղաքացիության հավաստման փաստաթուղթ չեն համարվում, ճամփորդական անձնագրեր են»։ 

 «Փաստորեն, ստացվում է էնպես, որ էն ժամանակ մենք պետք էինք, համարվում էինք ՀՀ ԶՈՒ մի մասնիկ, հիմա մենք պետք չենք, մեր 20-ից ավելի տարիների կենսագրությունը ջնջում են։ Մենք հիմա էստեղ ո՛չ բունտ ենք անում, ո՛չ ուրիշ բան, ուղղակի պահանջում ենք, որ մեր երկարամյա ծառայության դիմաց մեր թոշակները տան», - նշել է ակցիայի մասնակից արցախցիներից մեկը։ 

Հայրենիքից բռնի տեղահանված մարդկանց, որոնք տասնամյակներ շարունակ ապրել և նվիրում են ցուցաբերել երկրին, այժմ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները փորձում են փակուղու մեջ գցել և այդ գործընթացի իրականացումը դարձնել Արցախի հարցը վերջնականապես փակելու և արցախցիների պահանջատիրությունը կանխելու իրենց օրակարգն առաջ մղելու միջոց»։

Աղբյուրը՝ «Հայկական ալիք»

22:41 06.11.2023