ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Հայաստանը Ադրբեջանին չի փոխանցել ադրբեջանական 8 գյուղերը, որոնք մինչ օրս գտնվում են օկուպացիայի տակ»․ Ադրբեջանի ԱԳՆ
14:10 07.11.2023

«Հայաստանը Ադրբեջանին չի փոխանցել ադրբեջանական 8 գյուղերը, որոնք մինչ օրս գտնվում են օկուպացիայի տակ»․ Ադրբեջանի ԱԳՆ

ԱՊԱ գործակալությունը փոխանցում  է  Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որտեղ ասվում է․

«Հայկական կողմը, ի հեճուկս իր ստանձնած պարտավորությունների, ոչ միայն Ադրբեջանի տարածքից դուրս չէր բերում իր զինված ուժերը, որոնք տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հիմնական սպառնալիքն էին, այլև շարունակել է նրանց նյութական և ֆինանսական աջակցություն տրամադրել, չի դադարեցրել զենքի, ռազմական տեխնիկայի և ականների ապօրինի տեղափոխումը Ադրբեջանի տարածք: Հայաստանը Ադրբեջանին չի փոխանցել նաև ադրբեջանական 8 գյուղերը, որոնք մինչ օրս գտնվում են օկուպացիայի տակ»։

 
14:10 07.11.2023

Ամենաշատ ընթերցվածները