ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Մանվել Գրիգորյանի անունն օգտագործեցին ու «տուշոնկա» շոուներով բանակը քանդեցին»․ Գուրգեն Գրիգորյան
20:27 07.11.2023

«Մանվել Գրիգորյանի անունն օգտագործեցին ու «տուշոնկա» շոուներով բանակը քանդեցին»․ Գուրգեն Գրիգորյան

Երեկ եմ ճառս ներկայացրել դատարանին, դատավորն իրականում շատ խելացի մարդ է, բայց ճառովս էլ ներկայացրել եմ, որ չեմ հավատում՝ Մանվել Գրիգորյանին կարդարացնեն։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Գուրգեն Գրիգորյանը։

 «Գործերն ուսումնասիրելիս այնքան ակնհայտ է, որ նյութերի մի մասը թաքցրած են, փոխված են կամ մարդիկ հարցաքննված չեն։ Դատական նիստը, կարծում եմ՝ դեկտեմբերի վերջ է նշանակված, ոչինչ չենք կարող ասել, թե դատարանն ինչ որոշում կկայացնի։ Իրականում, իրատեսական չէ, որ գեներալին կարդարացնեն, քրեական իրավունքի տեսանկյունից այլ տարբերակ չկա, քան արդարացումն է, բայց պատկերացնում եմ՝ Մանվել Գրիգորյանին արդարացնելն ինչ հարված կլինի այս իշխանությանը: Մանվել Գրիգորյանի անունն օգտագործեցին ու «տուշոնկա» շոուներով բանակը քանդեցին»,- ասաց պաշտպանը։

Հիշեցնենք, որ ավելի քան մեկուկես տարի անազատության մեջ գտնվելուց հետո 2020-ի հունվարին Գրիգորյանը ազատ էր արձակվել կալանքից, երբ առողջական վիճակը կտրուկ վատացել էր։ Գրիգորյանը մահացել է նախքան իր դատավճռի հրապարակումը։

Աղբյուրը՝ MediaHub 

20:27 07.11.2023