ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

 «Քանի դեռ Հայաստանի գյուղերի և քաղաքների հարևանությամբ, ճանապարհներին կան ադրբեջանական զինված ծառայողներ, մեր քաղաքացիները շարունակելու ենք գտնվել վտանգի տակ»․ Արման Թաթոյան
11:03 08.11.2023

«Քանի դեռ Հայաստանի գյուղերի և քաղաքների հարևանությամբ, ճանապարհներին կան ադրբեջանական զինված ծառայողներ, մեր քաղաքացիները շարունակելու ենք գտնվել վտանգի տակ»․ Արման Թաթոյան

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը գրում է․

«Ակնհայտ էր չէ՞, որ ադրբեջանական դատարանը 68- ամյա Վագիֆ Խաչատրյանին չէր էլ արդարացնելու կամ ազատ չէր արձակելու:

Պարզ էր չէ՞, որ այդ իբր դատական գործընթացը լինելու էր կեղծ ապացույցներով բեմադրություն և անարդարության մարմնավորում։ Վագիֆ Խաչատրյանին ադրբեջանական իշխանությունն ուղղակի դարձրեց իր քաղաքական խաղերի հերթական զոհը, որով լեգիտիմացնելու նպատակ ունի իր հանցանքներն ու նվաստանցել հայ ժողովրդին:

15 տարի զրկել մարդուն ազատությունից, այն էլ խիստ պայմաններում պահել Բաքվի բանտում, չի տալիս որևէ երաշխիք, որ առողջական խնդիրներով տարեց արցախցին ի վիճակի կլինի դիմակայել ադրբեջանական թշնամանքի այդ մթնոլորտում:

Իսկ դեռ քանի՞ այդպիսի անմեղ քաղաքացի է ադրբեջանական թիրախում, դեռ որքա՞ն է տիրելու այս անպատժելիություն։ Հարցեր, որոնց լուծումները, թեև հրատապ են, բայց այս պահին, ցավոք, բացակայում են:

Մի բան հստակ է. քանի դեռ Հայաստանի գյուղերի և քաղաքների հարևանությամբ, ճանապարհներին կան ադրբեջանական զինված ծառայողներ, մեր քաղաքացիները շարունակելու ենք գտնվել վտանգի տակ: Իսկ ադրբեջանական կողմի հանցավոր արարքները շարունակվելու են, քանի դեռ այդ երկրի ֆաշիստական իշխանությունն գործում է պատասխանատվության բացակայության պայմաններում»։

 

11:03 08.11.2023

Ամենաշատ ընթերցվածները