ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Սիրիային
12:08 10.11.2023

Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Սիրիային

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Սիրիայում ավիահարվածների մասին՝ ի պատասխան Էյլաթում դպրոցի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման։

Իսրայելի պաշտպանության բանակը տեղեկացրել է, որ հարվածն ուղղված է եղել անօդաչու թռչող սարքը արձակած կազմակերպությանը, սակայն չի նշվում, թե ով է կանգնած հարձակման հետևում, որտեղից է այն եկել կամ կոնկրետ ինչն է եղել պատասխան հարվածների թիրախը:

«Սիրիական ռեժիմը կրում է ամբողջ պատասխանատվությունը Սիրիայի տարածքից իրականացվող բոլոր ահաբեկչական գործողությունների համար։ Իսրայելի պետության տարածքը վնասելու ցանկացած փորձին Իսրայելի պաշտպանության բանակը կոշտ արձագանքելու է»,- ասվում է հայտարարության մեջ։

 

Աղբյուրը՝ ABC Media

12:08 10.11.2023