ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ՀՀ հայցն ընդդեմ Ադրբեջանի ՄԱԿ-ի միջազգային դատարանը կհրապարակի ուրբաթ
13:50 11.11.2023

ՀՀ հայցն ընդդեմ Ադրբեջանի ՄԱԿ-ի միջազգային դատարանը կհրապարակի ուրբաթ

ՄԱԿ Միջազգային դատարանի մամուլի ծառայությունը հայտնում է, որ նոյեմբերի 17-ին ՄԱԿ Միջազգային դատարանը կկայացնի որոշում ժամանակավոր միջոցների վերաբերյալ միջնորդության մասին 2023թ. սեպտեմբերի 28-ին Հայաստանի ներկայացրած հայցով՝ ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի) կիրառման գործով։

Հաագայի Խաղաղության պալատում, դռնբաց նիստը տեղի կունենա տեղի ժամանակով 15.00-ին: Այդ ժամանակ դատարանի նախագահ դատավոր Ջոան Դոնոհյուն կհրապարակի դատարանի որոշումը։ 2021թ. սեպտեմբերի 16-ին Հայաստանը հայց էր ներկայացրել Ադրբեջանի դեմ գործ հարուցելու վերաբերյալ՝ կապված ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտումների հետ։

13:50 11.11.2023