Աշխարհ

«Մեր աչքի առաջ մարդկային անտանելի ողբերգություն է ծավալվում». Կարմիր Խաչը կոչ է արել պաշտպանել Գազայի խաղաղ բնակիչներին
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն կոչ է արել «պաշտպանել Գազայի խաղաղ բնակիչներին, անկախ նրանից՝ նրանք փորձում են տարհանվել, թե մնալ այնտեղ, որտեղ կան:
Հայտարարության մեջ ասվում է, որ իսրայելական ուժերի և ՀԱՄԱՍ-ի միջև մարտեր են ընթանում բնակեցված վայրերում և հիվանդանոցներին մոտ:
«Մեր աչքի առաջ մարդկային անտանելի ողբերգություն է ծավալվում»,- ասել են ԿԽՄԿ-ից։
Գազայի հատվածի հարավային հատվածը, որտեղ պաղեստինցիները փախչում են մարտերից փրկվելու համար, պատրաստ չէ այնտեղ տեղափոխվող փախստականների ալիքին։
Կարմիր Խաչը նշել է, որ մարդասիրական օգնությունը, որը հասնում է տարածք, հիմնականում անբավարար է, իսկ փախստականները չունեն հիմնական միջոցները՝ կացարան, սնունդ, ջուր և հիգիենայի պարագաներ:
Աղբյուրը՝ ABC Media