ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Միջերկրական ծովում ամերիկյան ռազմական ուղղաթիռ է կործանվել
16:08 13.11.2023

Միջերկրական ծովում ամերիկյան ռազմական ուղղաթիռ է կործանվել

Միջերկրական ծովում ամերիկյան ռազմական ուղղաթիռ է  կործանվել, ինչի հետևանքով 5 զինվորական է զոհվել.  ասված է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հայտարարության տեքստում:

«Մենք սգում ենք ԱՄՆ հինգ զինվորականների ողբերգական կորուստը Միջերկրական ծովում վարժանքների ընթացքում տեղի ունեցած վթարի ժամանակ»,- ասված է Օսթինի հայտարարության մեջ։

Նշվում է, որ պատահարը տեղի է ունեցել օդում վառելիքի լիցքավորման, այլ ոչ թե ռազմական գործողությունների ընթացքում:

Աղբյուրը՝ ABC Media

16:08 13.11.2023

Ամենաշատ ընթերցվածները