ԱՎԵԼԻՆ

Մշակույթ

Հայ կինոյի 100-ամյակին նվիրված կինոծրագիր Ամստերդամում՝ ի աջակցություն Արցախից բռնի տեղահանված հայերի
10:26 21.11.2023

Հայ կինոյի 100-ամյակին նվիրված կինոծրագիր Ամստերդամում՝ ի աջակցություն Արցախից բռնի տեղահանված հայերի

«Ֆիլմադարան» ՀԿ-ի և նիդերլանդցի կինոքննադատ Հյուգո Էմերզաելի համագործակցության արդյունքում իրականացվում է հայ կինոյի 100-ամյակին նվիրված կինոծրագիր՝ ի աջակցություն Արցախից բռնի տեղահանված հայերի:

Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ ֆիլմերի ցուցադրությունները տեղի են ունենալու Ամստերդամի MACA (Moving Arts Center Amsterdam) մշակութային կենտրոնում նոյեմբերի 24-ին, 25-ին և 26-ին։ Տոմսերի վաճառքից գոյացած ողջ հասույթն ուղղվելու է բարեգործության՝ արցախահայերին աջակցելու համար:

«Պատկանելության կինո․ հայ ֆիլմարվեստի 100 տարին» (Cinema of Belonging: 100 Years of Armenian Film) ծրագրի շրջանակում հանդիսատեսին կներկայացվի 5 լիամետրաժ և 6 կարճամետրաժ կինոնկար։

Նշվում է, որ ֆիլմերից որոշները տրամադրվել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից։


Աղբյուրը՝ Alpha News

10:26 21.11.2023

Ամենաշատ ընթերցվածները