ԱՎԵԼԻՆ

Սյունիք

«Մենք ի՞նչ ենք կարծում, Մեղրիով պե՞տք է անցնի երկաթուղի, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանին, Թուրքիային»․ Փաշինյան
16:51 24.11.2023

«Մենք ի՞նչ ենք կարծում, Մեղրիով պե՞տք է անցնի երկաթուղի, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանին, Թուրքիային»․ Փաշինյան

Փաշինյանը նշեց` մտահոգված է այն հանգամանքով, որ որոշ միջազգային գործընկերներ իրենց քաղաքացիներին խորհուրդ չեն տալիս այցելել ՀՀ հարավային հատված։

«Մենք ի՞նչ ենք կարծում, Մեղրիով պե՞տք է անցնի երկաթուղի, որը կկապի Արևելքը-Արևմուտքին, այդ թվում՝ Ադրբեջանը Նախիջևանին, Թուրքիային, այդ թվում՝ Մեղրին Երասխին և Հայաստանի մնացած մասին, այդ թվում՝ Հայաստանը միջազգային երկաթուղային ցանցին, այո՛, միանշանակ, և դա 100 տոկոս համապատասխանում է մեր երկրի շահերին», – ասաց Փաշինյանը։

Ընդգծելով, որ կոմունիկացիաները պետք է բացվեն երկրների ինքնիշխանության իրավազորության ներքո՝ հավասարության և փոխադարձության սկզբունքներով՝ նա նշեց, որ Ադրբեջանը կարող է օգտվել մեր երկաթուղուց Նախիջանի կապի համար, այն նույն սկզբունքով, որ Հայաստանը կարող է օգտվել, օրինակ, Մեղրիի և Երասխի երկաթուղային կապի համար։

Փաշինյանը նշեց, որ ուզում են բացել նաև Արևելքն Արևմուտքին միացնող ավտոճանապարհները։ Նա նաև նշեց, որ 100 տոկոսանոց անվտանգություն կարող է ապահովել միայն խաղաղությունը, և սա է պատճառը որ մենք որդեգրում ենք խաղաղության օրակարգը:

 
16:51 24.11.2023