Արցախ
Աղբակույտի է վերածվել Շուշիի 19-րդ դարի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը
Նոյեմբերի 3-ին արբանյակային լուսանկար է արվել, որտեղ երևում, որ Ադրբեջանը շրջակա տարածքների շինարարության ամբողջ շինաղբը ծանր տեխնիկայի միջոցով լցրել է եկեղեցու՝ դեռևս 2017 թվականի պեղումներով բացված հիմնապատերի և ծավալների վրա: Գրել է monumentwatch.org կայքը։
Դեռևս 2021 թվականից արբանյակային լուսանկարները ցույց էին տալիս, որ եկեղեցին դառնում է անխնամ և խոտածածկ: Մեղրեցոց Սբ. Ասվածածին եկեղեցին կառուցվել է 1838 թվականին Մահտեսի Հախումյանցի ծախսերով:
Աղբյուրը՝ ABC Media