ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Արցախցիների բազմաթիվ խնդիրներ շարունակում են մնալ չլուծված»․ Գառնիկ Դանիելյան
16:13 27.11.2023

«Արցախցիների բազմաթիվ խնդիրներ շարունակում են մնալ չլուծված»․ Գառնիկ Դանիելյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․

«Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ ամենօրյա հանդիպումներից եկել եմ եզրահանգման, որ պատկան մարմինները թերանում են բազմաթիվ ոլորտներում։

Մինչդեռ, ամեն ինչ պետք է արվեր, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում արցախցիները որևէ խնդրի չբախվեին։

Իսկ խնդիրները բազմազան են՝ առողջապահություն, կրթություն, սոցիալական հարցեր։

Շատերը ունեն աշխատանքի կարիք։ Բազմաթիվ արցախցիների չեն հատկացնում կենսաթոշակ, նպաստ։

Հետամուտ եմ լինելու յուրաքանչյուր խնդրի։ Պատրաստվում եմ գրություններ ուղարկել գերատեսչություններին թվարկված հարցերի վերաբերյալ։

Մեր հայրենակիցների կողքին լինելը յուրաքանչյուրիս պարտականությունն է, որ պետք է իրականացնենք սիրով և հոգատարությամբ»։

 
16:13 27.11.2023