ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Ակնհայտ է, որ ՌԴ նախագահի հետ հարաբերությունները խիստ լարված են»․ Արթուր Խաչատրյանն
20:26 27.11.2023

«Ակնհայտ է, որ ՌԴ նախագահի հետ հարաբերությունները խիստ լարված են»․ Արթուր Խաչատրյանն

Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասել է․

«Որքան էլ, որ Փաշինյանն ասեր՝ ՌԴ-ի հետ հարաբերությունները շատ լավ են, հղում կատարեր Պուտինի հետ իր լավ հարաբերություններին և նրա հայտարարություններին, ակնհայտ է, որ  ՌԴ նախագահի հետ հարաբերությունները խիստ լարված են, ու դա չի կարող իր անդրադարձը չունենալ հանրային տրամադրությունների վրա։

Արթուր Խաչատրյանը Լարսի անցակետում ստեղծված իրավիճակը կապել է հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածության հետ։

«Ռուսաստանի կողմից այս քայլը որոշակի ուղերձ էր։ Խնդիրը միայն ՀԱՊԿ-ը չէ, հարցազրույցի ժամանակ այլ արտահայտություններ էլ են արվել»,-ասել է նա և հավելել, որ Վրաստանի կողմից դեռևս ահազանգ չկա, այստեղ որևէ խնդիր  դեռևս չունենք։

20:26 27.11.2023

Ամենաշատ ընթերցվածները