ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Եգիպտոսը հայտարարել է Գազայում մարդասիրական զինադադարի հնարավոր երկարաձգման մասին
20:43 27.11.2023

Եգիպտոսը հայտարարել է Գազայում մարդասիրական զինադադարի հնարավոր երկարաձգման մասին

Գազայի հատվածում մարդասիրական զինադադարը մոտ է երկու օրով երկարաձգմանը։ Այս մասին հայտարարել է Եգիպտոսի պետական տեղեկատվական ծառայության ղեկավար Դիյա Ռաշվանը, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։

«Պետական տեղեկատվական ծառայության ղեկավար Դիյա Ռաշվանը հայտարարել է, որ Եգիպտոսի և Կատարի ջանքերը մոտ են Գազայի հատվածում մարդասիրական զինադադարը ևս երկու օրով երկարացնելուն»,- ասվում է Եգիպտոսի պետական տեղեկատվական ծառայության հաղորդագրության մեջ։

Ռաշվանի խոսքով՝ այս երկու օրվա ընթացքում իսրայելական բանտերից 60 պաղեստինցի բանտարկյալների դիմաց կարող են ազատ արձակվել 20 իսրայելցի պատանդներ։

Նա հավելել է, որ նոյեմբերի 27-ին սպասվում է Գազայի հատվածից 11 իսրայելցի պատանդների ազատ արձակումը։ Ռաշվանը նաև ընդգծել է, որ բանակցություններ են տարվում 33 պաղեստինցիների ազատ արձակման ուղղությամբ:

 

Աղբյուրը՝ ABC Media

20:43 27.11.2023