ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Բլինքենը Ալիևի և Փաշինյանի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությունը
13:20 28.11.2023

Բլինքենը Ալիևի և Փաշինյանի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությունը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությունը։ Այս մասին  X-ի իր միկրոբլոգում գրառումներ է արել Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը:

Ալիևի հետ զրույցում պետքարտուղարը նշել է, որ երկարատև հակամարտությունը տառապանք է պատճառել և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին, ուստի խաղաղության համաձայնագիրը «ձեռնտու է բոլորին տարածաշրջանում»։ Բացի այդ, Բլինքենը Ալիևի հետ քննարկել է ԱՄՆ-ի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունները, խոսել վերջին «անհանգստությունների մասին» (Ադրբեջանը հրաժարվել էր Վաշինգտոնում կայանալիք եռակողմ հանդիպումից՝ ԱՄՆ-ի դիրքորոշման պատճառով-խմբ.):

Միլլերը նաև տեղեկացրել է, որ պետքարտուղար Բլինքենը Փաշինյանի հետ զրույցում «քննարկել է ԱՄՆ աջակցությունը» խաղաղության պայմանագրի հասնելու ջանքերին։ Պետքարտուղարը «աջակցություն է հայտնել Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և նշել Հայաստանի հետ երկկողմ համագործակցությունը մեծացնելու ջանքերը։

Աղբյուրը՝ ABC Media

13:20 28.11.2023

Ամենաշատ ընթերցվածները