ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Ուկրաինայում վատ եղանակի հետևանքով կա 10 զոհ
14:14 28.11.2023

Ուկրաինայում վատ եղանակի հետևանքով կա 10 զոհ

Ուկրաինայում վատ եղանակի պատճառով 10 մարդ զոհվել է, ևս 23-ը՝ տուժել։ Այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն։

«Եղանակային պայմանների բարդացման հետևանքով 10 մարդ է զոհվել Օդեսայի, Խարկովի, Նիկոլաևի (մարզերում) և Կիևում: 23 մարդ տուժել է, նրանց թվում կա 2 երեխա», – գրել է նա Telegram ալիքում։

Կլիմենկոյի տվյալներով՝ Կիրովոգրադի և Նիկոլաևի մարզերում ութ ավտոճանապարհներ շարունակում են փակ մնալ երթևեկության համար, 411 բնակավայրեր Ուկրաինայի 11 տարածաշրջաններում մինչև հիմա հոսանքազրկված են։

Ուկրաինայի 16 մարզերում ավելի քան 2 000 բնակավայրեր մնացել են առանց էներգամատակարարման: Փրկարարները քարշակել են 1530 մեքենա։

Աղբյուրը՝ 168.am

14:14 28.11.2023

Ամենաշատ ընթերցվածները