ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Լրատվամիջոցները հրադադարի առաջին խախտումն են արձանագրել Գազայի հատվածում
14:43 28.11.2023

Լրատվամիջոցները հրադադարի առաջին խախտումն են արձանագրել Գազայի հատվածում

Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) վերջին գործողությունները հրադադարի առաջին խախտումն է․ արձանագրում է Al Arabiya հեռուստաալիքը․ փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հեռարձակողի տվյալներով՝ իսրայելական տանկերը կրակ են բացել անկլավի հարավում՝ Ռաֆահ և Խան Յունիս քաղաքներից արևելք։ Հեռուստաալիքը հայտնել է նաև, որ Իսրայելի պաշտպանության բանակը խլացուցիչ նռնակներ է կիրառել։

Քաթարում տեղակայված «Ալ Ջազիրա» հեռուստաալիքն իր հերթին հայտնել է, որ իսրայելական ուժերը տանկերից կրակում են անկլավի հյուսիսում՝ Գազա քաղաքից հյուսիս-արևմուտք:

Al Arabiya և Al Hadath հեռուստաալիքները երեքշաբթի ավելի վաղ հայտնել էին, որ պայթյուններ և կրակոցներ են լսվել Գազա քաղաքից արևմուտք, մինչդեռ իսրայելական զորքերը կենտրոնացված կրակ են բացել Խան Յունիսից արևելք:

Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնագրի համաձայն՝ լրացուցիչ երկօրյա հումանիտար դադարը պետք է սկսվեր տեղական ժամանակով առավոտյան ժամը 7:00-ին: Ակնկալվում էր, որ դադարը կտևի մինչև նոյեմբերի 30-ը։

Աղբյուրը՝ ABC Media

14:43 28.11.2023

Ամենաշատ ընթերցվածները