ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

«Սա աղետալի հետևանքներ է ունենալու մեր տնտեսության համար»․ Գառնիկ Դանիելյան
16:34 28.11.2023

«Սա աղետալի հետևանքներ է ունենալու մեր տնտեսության համար»․ Գառնիկ Դանիելյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․

«Արդեն քանի օր է բարձրաձայնում եմ Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների մանրամասն զննության ենթարկվելու հարցին և դրա հետևանքով տնտեսվարողների կրած վնասներին։

Պարզվում է, որ մեր իշխանությունները խնդիրը լուծելու փոխարեն ամեն ինչ անում են, որպեսզի տնտեսության այս ճյուղը ևս կրի ահռելի վնասներ։

Այդ մասին է վկայում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ ասում է, որ Լարսի անցակետ փակելը մեզ վրա չի ազդի։

Նախևառաջ, այսպիսի հայտարարությունների պատճառով են ստեղծվում նման իրավիճակներ։

Պետական պաշտոնյան պետք է խնդիրը լուծի, ոչ թե իր անպատասխանատու հայտարարություններով էլի ավելի վատթարացնի իրավիճակը։

Եթե մեկ բեռնատար կրել է 50․000 դոլարի վնաս, պատկերացրեք, թե որքան վնասներ կարող են կրել այն հարյուրավոր բեռնատարները, որոնք հիմա անցակետի մոտ սպասում են։

Սա աղետալի հետևանքներ է ունենալու մեր տնտեսության համար, հազարավոր ընկերություններ չունենալով այլընտրանք՝ պարզապես կփակվեն։

Զավեշտալի էր նաև այն մանիպուլյացիան, որ իբր՝ այսպես կարող ենք խթանել հայկական արտադրությունը։ Նախևառաջ, հայկական արտադրանքը պետք է համապատասխանի եվրոպական ստանդարտներին, լինի մրցունակ, որպեսզի կարողանա արտահանվել ոչ թե ԵԱՏՄ, այլ՝ եվրոպական երկրներ»։

16:34 28.11.2023

Ամենաշատ ընթերցվածները